2021(թարմացուող)

տեղ֊տեղ հնարաւոր են սփոյլներ, հետեւաբար՝ զգուշացէք

Drama

I’m Thinking of Ending Things by Charlie Kaufman(2020)

Shutter Island by Martin Scorsese (2010) Thriller

նախ երեւի սխալ պահ էի ընտրել նայելու համար, քանի որ չեմ սիրում կարդալ նկարագրութեան մասը՝ նախքան դիտելը։ ծանր ֆիլմ էր։ երբ արդէն հասնում էր ֆիլմն իր ամփոփմանը՝ կառավարութեան մասին զրոյցը հիասթափեցնող էր, քանի որ կափսոսայի, երբ նման ընթացքով ֆիլմը գնար դէպի նման ծեծուած աւարտ։ չնայած նրան, որ ֆիլմի աւարտը կրկին դասական էր, չնայած ոչ էնքան դաւադրական, ոնց նշածս, բայց ֆիլմի արժէքը չգցեց բնաւ։ երեւի հուշումները, որոնք ֆիլմի ողջ ընթացքում երեւում էին՝ լրիւ կպան իրար, դա էր պատճառը։ իսկ վերջին երկխօսութիւնը վերջն էր.

Which would be worse: To live as a monster, or to die as a good man?

12 Years a Slave by Steve McQueen (2013) History

19-րդ դարում գրուած ինքնակենսագրականի վրայ հիմնուած ֆիլմ է, հեղինակը՝ Solomon Northup։ դժուար ա սա կոչել պատմական, երբ թրաֆիքինգը վխտում ա, ու գրեթէ պայքար չկայ դրա դէմ