շղթայ

չեմ սիրում խմբերի բաժանումներ, կամ համայնքների ներսում բեւեռացումներ, յատկապէս արհեստական, քանի որ ոչ մեկի հետ ինձ կապուած չեմ զգում։ ու կամ, քանի որ հասանելի ա, այլ ոչ որովհետեւ հետաքրքիր ա։ իսկ խմբերի ժամանակ հասկանում եմ, որ արժէքային ոչինչ չունեմ կիսելու, ու սրան յաջորդող զգացումը հիմնականում լինում ա օտարացումը, ինչը չեմ սիրում։ մտածում եմ, որ սա վերաբերում ա ոչ միայն խմբերին։ ես դժուարանում եմ բաժանել լաւն ու վատը կամ երջանիկն ու ողբերգականը եւ այլն։

-2020

Documentary Kond by Harutyun Khachatryan (1987) Վաւերագրող(Documentarist) by Harutyun Khachatryan(2003) Man with a Movie Camera by Dziga Vertov(1929) Drama Քամին ունայնութեան(Wind of Oblivion) by Harutyun Khachatryan, Mikayel Stamboltsyan(1990) Lolita by by Stanley Kubrick(1962) Crime, Romance Lolita by Adrian Lyne(1997) Saraband by Ingmar Bergman(2003) Shame by Steve McQueen(2011) Amour by Michael Haneke(2012) August: Osage County by John Wells(2013) Nymphomaniac: Vol. I, II by Lars von Trier(2013) 45 Years by Andrew Haigh(2015)

ամսուայ սկզբում ամիսը պլանաւորելը խանգարում ա հանգստանալուն, քանի որ մշտական սպասման մէջ եմ լինում։ ամէն քայլս ինքս ինձ յաղթելու մասին ա։ երբ դեռ նոր էի էս փուլում` զգում էի, որ ներքին հաշտեցումը կը նշանակէր համակերպում, հիմա վախենում եմ, որ փորձելով չհամակերպուել կանգնած մնալուն՝ ես համակերպուեցի անվերջ ինչ֊որ տեղ շարժուելուն, առանց հասնելու։ մտքումս անընդհատ մարդիկ են, որոնց ես դուր չեմ գալու, ամէն քայլս դառնում ա աւելի ծանր ու յաղթահարում եմ ոչ միայն ներքին վախերս, այլեւ ուրիշներով սահմանուելը։

2021(թարմացուող)

տեղ֊տեղ հնարաւոր են սփոյլներ, հետեւաբար՝ զգուշացէք Drama I’m Thinking of Ending Things by Charlie Kaufman(2020) Shutter Island by Martin Scorsese (2010) Thriller նախ երեւի սխալ պահ էի ընտրել նայելու համար, քանի որ չեմ սիրում կարդալ նկարագրութեան մասը՝ նախքան դիտելը։ ծանր ֆիլմ էր։ երբ արդէն հասնում էր ֆիլմն իր ամփոփմանը՝ կառավարութեան մասին զրոյցը հիասթափեցնող էր, քանի որ կափսոսայի, երբ նման ընթացքով ֆիլմը գնար դէպի նման ծեծուած աւարտ։ չնայած նրան, որ ֆիլմի աւարտը կրկին դասական էր, չնայած ոչ էնքան դաւադրական, ոնց նշածս, բայց ֆիլմի արժէքը չգցեց բնաւ։ երեւի հուշումները, որոնք ֆիլմի ողջ ընթացքում երեւում էին՝ լրիւ կպան իրար, դա էր պատճառը։ իսկ վերջին երկխօսութիւնը վերջն էր.

փորձը փորձանք

եանն ինձ պատմեց, որ իր քսան քանի տարեկանները նման էին այս ահռելի օվկիանի մէջտեղում լինելուն։ ջրի աննշան մարմին։ նա չէր կարող տեսնել ցամաք որեւէ ուղղութեամբ, ուստի չգիտէր դէպի ուր գնալ։ հեռանկարից, որ կարող է լողալ ամէնուրէք եւ անել ամէն ինչ՝ ճնշուած էր զգում։ նա հաւասարապէս կաթուածահար էր փաստից, որ չգիտէր, թէ դրանցից որը կը ստացուէր։ յոգնած եւ անյոյս՝ քսանհինգ տարեկանում, նա ասաց, որ խարխափում է ջրում, որ ողջ մնայ։

փորձում եմ

երեւի հասունացման մասին ա ցաւը չհամեմատելը, փորձառութեամբ չմրցելը։ փորձում եմ շփուելիս ինքս ինձ չդնել կենտրոնում, փոխարէնն էն` ինչ պտտուում ա շուրջս։ փորձութիւնները թանձր կուտակուել են ու չկայ տարածութիւն լուծուելու համար։ փորձում եմ լինել պակաս եսակենտրոն։ եթէ ինձ հետ չեն, ապա գուցէ մեկի, ում սիրում են ու ում հետ հաճելի ա։ փորձում եմ գնահատել իրենց ոչ թէ ինձ հետ, այլ իրենց իրենցով։ կուզէի էստեղ էլ կարողանալ հեռանալ ինձնից ու գրել նրա մասին ինչ ուսումնասիրել եմ, ամէնի՝ ինչ֊որ արտաքին ա։ փորձում էի մտքերս հաւաքել, չզբաղեցնել ինքս ինձ ու ներսից թնջուկը լուծել՝ փակելով ամէն արտաքին հոսք, տխմար միտք ա, բայց փորձում էի դասաւորել զգացածս, կտրում էի ինձ արտաքինից, փակուում էի, օրական մի քանի ժամ գրում, քայլում, վարժութիւններ անում։ ուզում էի սպառել էներգիաս, դուրս հանել տագնապը, որ կուտակուում ու թանձրանում ա։ իսկ հիմա փորձում եմ լուծել դրանք` խառնելով ուրիշների փորձին։ գրականութեան սիրունութիւնն էստեղ ա․ դժուար թէ ունենաս բախտը չգտնելու քոնինի պէս փորձառութիւն։

երբ սարդարապատի հերոսամարտից յետոյ կարդում էի՝ թիւրքաց հրամանատարութիւնը չնուաճեց Կարսը, այլ իր առաջ տեսնելով Հայաստանի զարհուրելի շփոթը և խուճապալից փախչող հայ գեներալներին ու գնդապետներին, խուժեց մեր սահմանները անարգել և անարիւն իր համար (գեներալ Ստեփան Ղորղանեան) չէի հասկանում տրամաբանութիւնը։ բայց երեւի, ճիշտ է բանաձեւը, որ ծանր ժամանակներն ստեղծում են ուժեղ մարդիկ, ուժեղ մարդիկ՝ հեշտ ժամանակներ, հեշտ ժամանակները՝ թոյլ մարդիկ, թոյլ մարդիկ՝ ծանր ժամանակներ

որբութիւն

որբերի թեման սկսեց մտքումս յայտնուել, երբ նայեցի the young pope֊ը։ պապը որբ էր, որն անընդհատ փնտրում էր ծնողներին, ու փորձում յիշել նրանց։ ամբողջացաւ, երբ վերջին էպիզոդում, երբ նա երեւաց մարդկանց, հեռադիտակով նայում էր հաւաքուածների դէմքերը ժպիտները։ ապա հանդիպում է երկու հոգու, որոնք ըստ իր յիշողութիւնների, իր ծնողներն են, եւ երբ հանդիպում է նրանց դէմքերին՝ նրանք շուռ են գալիս, ու հեռանում։ պապին էս պահին վատանում է ֆիիզկապէս, եւ վերջ առաջին մասին։

բայց ափսոս

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,— եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։

ելքային

զրոյցներս մենախօսութեան հնարաւորութիւն են։ ես պարբերաբար նամակներ են ստանում, թէ ինչ վերջն եմ ու լաւը։ տարբեր մարդկանցից, նոյն բառերով՝ պարբերաբար։ կարող էի մտածել, որ պարզապէս միտքս ա վթարուել ու նոյն հաղորդագրութիւնը պարբերաբար մտքումս ա յայտնուում։ փորձում եմ յարմարուել խզուած կապերին, մտերմութեան բացակայութեանը, ապա յայտնուում են ու յիշեցնում, որ մեռած չեն, ու որ լաւ ա ամէնը, ու որ ինձ մօտ էլ լաւ կը լինի, քանի որ էլ ո՞նց, եթէ ոչ լաւ, էլ ո՞ւմ մօտ կարող ա լաւ լինել, եթէ ոչ իմ։ ու կորում են՝ անարձագանգ։