յոկտեմբեր
ամէնն ինչի մասին խօսել եմ տեսական ու աբստրակտ, ու արդարացրել, քանի որ մշակութօրէն անընդունելի լինել չեն կարող՝ ուրիշների իրական փորձառութիւնն ա, ու էդ փորձառութիւնը ժամանակի հետ մօտենում֊մօտենում ա ինձ։ կար մի աղջիկ, որին ես տեսել եմ մեկ անգամ, ու փոքրուց ինձ ասել են, որ իմ պատճառով ինքն այլեւս տնից դուրս չի գալիս։ ու որ իմ վարքագիծն իր ամօթի պատճառն ա։ ցաւոտ էր պատկերացնել, որ փոքր տարիքում, երբ գիտակից չես, կարող ես նման պատճառ կամ առիթ դառնալ։
դժուար ու անհետաքրքիր
չեմ սիրում զուտ զգայականն ու զուտ բանականը, բայց սիրում եմ զուտ ձեւականը։ ուզում եմ զուտ ձեւականում լինել յղկուած ու ամբողջական։ երբեմն զգում եմ, թէ ինչպէս ա ինչ֊որ բան գօտկատեղիցս պարուրաձեւ բարձրանում դէպի սիրտս՝ ծակող ցաւով, ամենաուժեղն զգացի մեկ շաբաթ առաջ, երեք անգամ ուժեղ իրար ետեւից, չէի կարողանում շարժուել ու շունչս կտրուում էր։ յաջորդող օրերին պարբերական կրկնուում էր՝ ուժը չի նուազում, բայց յաճախականութիւնը քչացել ա։ ինչ֊որ տեղ նստած եմ, եւ զգում եմ թէ ոնց ա դէպի սիրտս սկսում արագ բարձրանալ հարուածը։ ապա ուժեղ տաքանում ա կրծքիցս գօտկատեղ ընկած հատուածը, իսկ սրտիս շրջանում զգում եմ ծակծկոցներ, որոնց ուժգնութիւնը ոչ նուազում ա, ոչ արագանում, բութ անընդհատ նոյն կերպ մի քանի րոպէ։ արդէն կարողանում եմ կառավարել դէմքիս շարժումները, որ չզգան կողքից, նոյնիսկ հիմա երբ զգում եմ, ու կողքս մարդ չկայ՝ ձեւացնում եմ, թէ ոչինչ է պատահել։
օդը_պակասում_ա
ուզում եմ հով լռուեմ բայց չի ստացուում ահաւոր (ա) կամ գոնէ անհանգիստ բայց մի բան անէի։ իսկ ես արանքում եմ։ մի պահի եմ հասել որ ոչ մի բան չի ազդում վրաս ուզում եմ յիշեմ սեպտեմբերից առաջ ոնց էի ու ինչը ազդեց վրաս բայց եթէ առաջ հաճելի էր պատճառների մէջ տողերով երկար խորանալը հիմա էդ էլ արդէն հաճելի չի երեւի ինձ մօտ թռիչքային չի եղել ու ես տէնց կուլ տալով ամէն ինչ եկել հասել եմ ստեղ ու հիմա պէտք ա ուղղակի աւելի առաջ գնալ բայց չգիտեմ թէ որտեղից ու խի առաջ ուղեղս ինձ էնքան էր սպասարկում որ եթէ կարիք էր լինելու աւելի ուժեղ բանի ուղղակի մտածում էի ու պատկերացնում իսկ հիմա էնքան եմ խմել որ ամէն կումից յետոյ երիկամս աւելի ուժեղ ա բաբախում քան սիրտս
շղթայ
չեմ սիրում խմբերի բաժանումներ, կամ համայնքների ներսում բեւեռացումներ, յատկապէս արհեստական, քանի որ ոչ մեկի հետ ինձ կապուած չեմ զգում։ ու կամ, քանի որ հասանելի ա, այլ ոչ որովհետեւ հետաքրքիր ա։ իսկ խմբերի ժամանակ հասկանում եմ, որ արժէքային ոչինչ չունեմ կիսելու, ու սրան յաջորդող զգացումը հիմնականում լինում ա օտարացումը, ինչը չեմ սիրում։ մտածում եմ, որ սա վերաբերում ա ոչ միայն խմբերին։ ես դժուարանում եմ բաժանել լաւն ու վատը կամ երջանիկն ու ողբերգականը եւ այլն։
ամսուայ սկզբում ամիսը պլանաւորելը խանգարում ա հանգստանալուն, քանի որ մշտական սպասման մէջ եմ լինում։ ամէն քայլս ինքս ինձ յաղթելու մասին ա։ երբ դեռ նոր էի էս փուլում` զգում էի, որ ներքին հաշտեցումը կը նշանակէր համակերպում, հիմա վախենում եմ, որ փորձելով չհամակերպուել կանգնած մնալուն՝ ես համակերպուեցի անվերջ ինչ֊որ տեղ շարժուելուն, առանց հասնելու։ մտքումս անընդհատ մարդիկ են, որոնց ես դուր չեմ գալու, ամէն քայլս դառնում ա աւելի ծանր ու յաղթահարում եմ ոչ միայն ներքին վախերս, այլեւ ուրիշներով սահմանուելը։
փորձը փորձանք
եանն ինձ պատմեց, որ իր քսան քանի տարեկանները նման էին այս ահռելի օվկիանի մէջտեղում լինելուն։ ջրի աննշան մարմին։ նա չէր կարող տեսնել ցամաք որեւէ ուղղութեամբ, ուստի չգիտէր դէպի ուր գնալ։ հեռանկարից, որ կարող է լողալ ամէնուրէք եւ անել ամէն ինչ՝ ճնշուած էր զգում։ նա հաւասարապէս կաթուածահար էր փաստից, որ չգիտէր, թէ դրանցից որը կը ստացուէր։ յոգնած եւ անյոյս՝ քսանհինգ տարեկանում, նա ասաց, որ խարխափում է ջրում, որ ողջ մնայ։
փորձում եմ
երեւի հասունացման մասին ա ցաւը չհամեմատելը, փորձառութեամբ չմրցելը։ փորձում եմ շփուելիս ինքս ինձ չդնել կենտրոնում, փոխարէնն էն` ինչ պտտուում ա շուրջս։ փորձութիւնները թանձր կուտակուել են ու չկայ տարածութիւն լուծուելու համար։ փորձում եմ լինել պակաս եսակենտրոն։ եթէ ինձ հետ չեն, ապա գուցէ մեկի, ում սիրում են ու ում հետ հաճելի ա։ փորձում եմ գնահատել իրենց ոչ թէ ինձ հետ, այլ իրենց իրենցով։ կուզէի էստեղ էլ կարողանալ հեռանալ ինձնից ու գրել նրա մասին ինչ ուսումնասիրել եմ, ամէնի՝ ինչ֊որ արտաքին ա։ փորձում էի մտքերս հաւաքել, չզբաղեցնել ինքս ինձ ու ներսից թնջուկը լուծել՝ փակելով ամէն արտաքին հոսք, տխմար միտք ա, բայց փորձում էի դասաւորել զգացածս, կտրում էի ինձ արտաքինից, փակուում էի, օրական մի քանի ժամ գրում, քայլում, վարժութիւններ անում։ ուզում էի սպառել էներգիաս, դուրս հանել տագնապը, որ կուտակուում ու թանձրանում ա։ իսկ հիմա փորձում եմ լուծել դրանք` խառնելով ուրիշների փորձին։ գրականութեան սիրունութիւնն էստեղ ա․ դժուար թէ ունենաս բախտը չգտնելու քոնինի պէս փորձառութիւն։
երբ սարդարապատի հերոսամարտից յետոյ կարդում էի՝ թիւրքաց հրամանատարութիւնը չնուաճեց Կարսը, այլ իր առաջ տեսնելով Հայաստանի զարհուրելի շփոթը և խուճապալից փախչող հայ գեներալներին ու գնդապետներին, խուժեց մեր սահմանները անարգել և անարիւն իր համար (գեներալ Ստեփան Ղորղանեան) չէի հասկանում տրամաբանութիւնը։ բայց երեւի, ճիշտ է բանաձեւը, որ ծանր ժամանակներն ստեղծում են ուժեղ մարդիկ, ուժեղ մարդիկ՝ հեշտ ժամանակներ, հեշտ ժամանակները՝ թոյլ մարդիկ, թոյլ մարդիկ՝ ծանր ժամանակներ
որբութիւն
որբերի թեման սկսեց մտքումս յայտնուել, երբ նայեցի the young pope֊ը։ պապը որբ էր, որն անընդհատ փնտրում էր ծնողներին, ու փորձում յիշել նրանց։ ամբողջացաւ, երբ վերջին էպիզոդում, երբ նա երեւաց մարդկանց, հեռադիտակով նայում էր հաւաքուածների դէմքերը ժպիտները։ ապա հանդիպում է երկու հոգու, որոնք ըստ իր յիշողութիւնների, իր ծնողներն են, եւ երբ հանդիպում է նրանց դէմքերին՝ նրանք շուռ են գալիս, ու հեռանում։ պապին էս պահին վատանում է ֆիիզկապէս, եւ վերջ առաջին մասին։
բայց ափսոս
Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,— եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։