ելքային
զրոյցներս մենախօսութեան հնարաւորութիւն են։ ես պարբերաբար նամակներ են ստանում, թէ ինչ վերջն եմ ու լաւը։ տարբեր մարդկանցից, նոյն բառերով՝ պարբերաբար։ կարող էի մտածել, որ պարզապէս միտքս ա վթարուել ու նոյն հաղորդագրութիւնը պարբերաբար մտքումս ա յայտնուում։
փորձում եմ յարմարուել խզուած կապերին, մտերմութեան բացակայութեանը, ապա յայտնուում են ու յիշեցնում, որ մեռած չեն, ու որ լաւ ա ամէնը, ու որ ինձ մօտ էլ լաւ կը լինի, քանի որ էլ ո՞նց, եթէ ոչ լաւ, էլ ո՞ւմ մօտ կարող ա լաւ լինել, եթէ ոչ իմ։ ու կորում են՝ անարձագանգ։
ոչինչ չի լցնում բացը, որ գալիս ա մանկութիւնից։ ես փորձում եմ լցնել բացն անվերջ գործերով, նոր բաներ մտածելով, որոնք ինձ ուրիշների աչքում վերջն են դարձնում։ իսկ ես զրկուած եմ ու կարիքաւոր։
ինձ մօտ մուտք֊ելք համակարգը խախտուել ա։ ես դադարել եմ մուտքային արժէքներ ստանալ, ես ցանկանում եմ երկար պատմել, ցոյց տալ, թէ ինչ ա ստացուել անվերջ մուտքայիններից։ ես կը պատմէի երկար, եթէ դադար գտնէի։