յոգնած, սպառող ու թռնող

ուղեղս ամէն տեսակ ինֆօ մերժում ա, ու սկսւում ա յոգնած լինելու շրջան։ սպառում եմ էն, ինչը վաղուց նորութիւն չի։ նոր մտքերի համար մեծ հաշուով փակուել եմ։

էս շրջանում աւելի մեծ ա ցանկութիւնը վերընթերցելու ու վերանայելու, քան նորի հետ առնչուելու։ երեւի պատճառն այն ա, որ ամէն նոր անկայունութիւն ա, կամ նոր մտքեր, որոնք կամ խճճելու են, կամ ստիպելու, որ էս շղթայից դուրս գամ։ բայց նման փուլերում հաճելի ա հէնց խորանալն ու գլուխ հանելը։

իսկ թռնելը, ոնց որ երեք քայլից մատ անես, վերջիվերջոյ յաղթում ես, բայց հետաքրքիր չէր։ սրան զուգահեռ, արտաքին իրավիճակներում ես լռելեայն թռնողն եմ։ ես թռայ դպրոցից, ու դադարեցի յաճախել կամ մասնակցել, երբ ինձ արդէն տհաճ էր։ թռայ գիւղից, երբ էլ տանելի չէր։ թռայ համալսարանից, ընտանիքից։

երեւանից էլ եմ ուզում թռնել, բայց չգիտեմ թէ ինչն ինձ կապել ա իրեն։ ես չունեմ մարդիկ, որոնց կը կապուէի, կապուած չեմ վայրերի, բայց ինչ֊որ բան շատ խորը կպել ա։

ուզում եմ էստեղից թռնելուց առաջ խորացած լինեմ։

երեւի ինձ ամէնաբնորոշը կուտակելն ա, ապա էդ կուտակածի տակից դուրս գալը։