որբութիւն

որբերի թեման սկսեց մտքումս յայտնուել, երբ նայեցի the young pope֊ը։ պապը որբ էր, որն անընդհատ փնտրում էր ծնողներին, ու փորձում յիշել նրանց։ ամբողջացաւ, երբ վերջին էպիզոդում, երբ նա երեւաց մարդկանց, հեռադիտակով նայում էր հաւաքուածների դէմքերը ժպիտները։ ապա հանդիպում է երկու հոգու, որոնք ըստ իր յիշողութիւնների, իր ծնողներն են, եւ երբ հանդիպում է նրանց դէմքերին՝ նրանք շուռ են գալիս, ու հեռանում։ պապին էս պահին վատանում է ֆիիզկապէս, եւ վերջ առաջին մասին։

սա հետաքրքրական էր, երկու առումով, նախ, նա ծնողների կողմից մերժուել էր փոքր տարիքում, ապա, երբ արդէն հասուն էր, կամ երբ ընկալւում էր, որպէս սուրբ։ այլ խօսքով․ ֆիզիկապէս մերժումից մինչեւ հոգեւոր մերժում։

մտքումս քրիստոսի պատկերն էր գծուում, երեւի միտումնաւոր էր, այնուամենայնիւ։ քրիստոսը խաչուելիս մերժուեց հօր կողմից(մաթեւոսին առնուազն, կարող եմ այսպէս մեկնաբանել)

ապա մտքերս մարել էին, երբ չգիտեմ, թէ ինչպէս ընկայ կուտզէի ալիքի վրայ, եւ հասայ նրա «յիսուսի մանկութիւնը» վերնագրով գրքին, որի միայն առաջին մասը կարդացի, ապա ինչ֊որ պահից զգացի կապը որբութեան հետ։ գրքում նոյնպէս, հերոսը, որն ուղիղ կապ չունէր քրիստոսի հետ, փնտրում էր ծնողներին մօրը։ եւ մի անծանօթ օգնում էր իրեն։ սա չպատասխանեց հարցերիս, բայց ակտիւացրեց մտքերս։

ապա ինչ֊որ պատահականութեամբ գտայ վարդան ազատեանի «Ծնողազուրկ ծննդից հետո» վերնագրով ելոյթը, որտեղ նա խօսում էր որբութիւնից՝ հասնելով մինչեւ էպոս, առաջին հանրապետութիւն։ հետաքրքիր էր, որ բաց էի թողել էպոսի հետ կապը, երբ այնտեղ նոյնպէս որբերն էին, որ գլխաւոր դեր էին խաղում։

ով անտուն է՝ հալածական,

ով հող չունի՝ չունի պաշտպան,

ով հոգս ունի՝ ձեռքին շղթայ,

մեր երջանիկ սասուն թող գայ


գրելիս մտածում էի, թէ որքանով ա այս հարցն անձնական ինձ համար, եւ որ իմաստով։ հօրը մերժելու մտքերը եկել էին մօտս, երբ դեռ կառամազով եղբայրներն էի կարդում, եւ հետաքրքիր էր դրուած խնդիրը, թէ ով է սպանել հօրը։

ու արդեօք կայ հասունութիւն առանց որբութեան։

եւ արդեօք չի լինելու խաղաղ, երբ ընդունեմ որբութիւնս։

eli eli lama sabachthani?

արդեօք խաչելութիւնը չէր, որ հաստատում էր քրիստոսին, որպէս քրիստոս։