շղթայ

չեմ սիրում խմբերի բաժանումներ, կամ համայնքների ներսում բեւեռացումներ, յատկապէս արհեստական, քանի որ ոչ մեկի հետ ինձ կապուած չեմ զգում։ ու կամ, քանի որ հասանելի ա, այլ ոչ որովհետեւ հետաքրքիր ա։

իսկ խմբերի ժամանակ հասկանում եմ, որ արժէքային ոչինչ չունեմ կիսելու, ու սրան յաջորդող զգացումը հիմնականում լինում ա օտարացումը, ինչը չեմ սիրում։

մտածում եմ, որ սա վերաբերում ա ոչ միայն խմբերին։ ես դժուարանում եմ բաժանել լաւն ու վատը կամ երջանիկն ու ողբերգականը եւ այլն։

վերջինի վրայ յատկապէս շատ մտածեցի, օրինակ եղած աշխարհը, որում ապրում ենք, ու տարածքը, որ կոչում ենք հայրենիք՝ ոչ այլ ինչ ա, քան հասարակական համաձայնութիւն խաղի կանոնների, որն ընտրուած ա եղել մեզնից էնքան առաջ, որ նոյնիսկ պատճառը չգիտենք։ ու էս շղթայականութեան մէջ համ գեղեցկութիւնը կայ, թէ ոնց են սերունդները միմեանց փոխանցում որոշակի ինֆորմացիա ու ներքին համաձայնութեամբ շարունակում էդ պայմանագիրը, ու նաեւ ողբերգականութիւնը, թէ ինչպէս ենք տառապում էդ պայմանագրի մէջ, մահանում կամ կեանք նուիրում, մինչդեռ չգիտենք, եթէ ունենայինք ընտրութեան հնարաւորութիւն, ապա կընտրէինք թէ չէ։ ու համ որքան ա անհատը զոհ գնում էդ ողջ համակարգին, ու համ ինչքան բարձր ա էդ պատասխանատուութիւնը, որ քո կեանքը միայն քո անձնական տարածքով չի վերջանում, ու ազդելու ա ոչ միայն քո, այլեւ քո սերունդների վրայ։

ու բաժանումներ չեմ սիրում, քանի որ ուղեղումս ողջ շրջապատը զուգահեռ ա, առանց բաժանումների, ու ես որեւէ պահի որեւէ տեղում եմ, զուտ որովհետեւ էդպէս ստացուեց, ու ինձ կարեւոր ա ցանկացած տեղում լինելն էլ։ սա նոյնպէս միաժամանակ եւ նրա մասին ա, որ ինձ հետաքրքիր ա ու սիրում եմ, թէ ոնց ա աշխատում ամէն բան, ու նաեւ նրա մասին, որ առանձին բան որպէս էդպիսին մէջս առանձնայատուկ ոգեւորութիւն չի արթնացնում, ինչը տխուր ա։