դժուար ու անհետաքրքիր

չեմ սիրում զուտ զգայականն ու զուտ բանականը, բայց սիրում եմ զուտ ձեւականը։ ուզում եմ զուտ ձեւականում լինել յղկուած ու ամբողջական։

երբեմն զգում եմ, թէ ինչպէս ա ինչ֊որ բան գօտկատեղիցս պարուրաձեւ բարձրանում դէպի սիրտս՝ ծակող ցաւով, ամենաուժեղն զգացի մեկ շաբաթ առաջ, երեք անգամ ուժեղ իրար ետեւից, չէի կարողանում շարժուել ու շունչս կտրուում էր։ յաջորդող օրերին պարբերական կրկնուում էր՝ ուժը չի նուազում, բայց յաճախականութիւնը քչացել ա։ ինչ֊որ տեղ նստած եմ, եւ զգում եմ թէ ոնց ա դէպի սիրտս սկսում արագ բարձրանալ հարուածը։ ապա ուժեղ տաքանում ա կրծքիցս գօտկատեղ ընկած հատուածը, իսկ սրտիս շրջանում զգում եմ ծակծկոցներ, որոնց ուժգնութիւնը ոչ նուազում ա, ոչ արագանում, բութ անընդհատ նոյն կերպ մի քանի րոպէ։ արդէն կարողանում եմ կառավարել դէմքիս շարժումները, որ չզգան կողքից, նոյնիսկ հիմա երբ զգում եմ, ու կողքս մարդ չկայ՝ ձեւացնում եմ, թէ ոչինչ է պատահել։

ձեւերի մէջ ուզում եմ յստակ լինեմ ու ամբողջական, ու արտաքինն ու ներքինը չազդեն ձեւերին։

երբ փորձում էի հոգեբանի մօտ լինել, մեկ անգամ իրեն թոյլ տուեց նկատել, որ պատմութիւնս նստած դիրքիս ու արտայայտութեանս վստահութեանը չի համընկնում։ չփորձեցի հասկանալ պատմութեան ճշմարտութիւնն էր հարցականի տակ դնում, թէ ցուցադրելու անկարողութիւնս, բայց ակնյայտ ա, որ չցուցադրելը սովոր լինելու մասին