Tag յղկում

յոկտեմբեր

ամէնն ինչի մասին խօսել եմ տեսական ու աբստրակտ, ու արդարացրել, քանի որ մշակութօրէն անընդունելի լինել չեն կարող՝ ուրիշների իրական փորձառութիւնն ա, ու էդ փորձառութիւնը ժամանակի հետ մօտենում֊մօտենում ա ինձ։ կար մի աղջիկ, որին ես տեսել եմ մեկ անգամ, ու փոքրուց ինձ ասել են, որ իմ պատճառով ինքն այլեւս տնից դուրս չի գալիս։ ու որ իմ վարքագիծն իր ամօթի պատճառն ա։ ցաւոտ էր պատկերացնել, որ փոքր տարիքում, երբ գիտակից չես, կարող ես նման պատճառ կամ առիթ դառնալ։

փորձում եմ

երեւի հասունացման մասին ա ցաւը չհամեմատելը, փորձառութեամբ չմրցելը։ փորձում եմ շփուելիս ինքս ինձ չդնել կենտրոնում, փոխարէնն էն` ինչ պտտուում ա շուրջս։ փորձութիւնները թանձր կուտակուել են ու չկայ տարածութիւն լուծուելու համար։ փորձում եմ լինել պակաս եսակենտրոն։ եթէ ինձ հետ չեն, ապա գուցէ մեկի, ում սիրում են ու ում հետ հաճելի ա։ փորձում եմ գնահատել իրենց ոչ թէ ինձ հետ, այլ իրենց իրենցով։ կուզէի էստեղ էլ կարողանալ հեռանալ ինձնից ու գրել նրա մասին ինչ ուսումնասիրել եմ, ամէնի՝ ինչ֊որ արտաքին ա։ փորձում էի մտքերս հաւաքել, չզբաղեցնել ինքս ինձ ու ներսից թնջուկը լուծել՝ փակելով ամէն արտաքին հոսք, տխմար միտք ա, բայց փորձում էի դասաւորել զգացածս, կտրում էի ինձ արտաքինից, փակուում էի, օրական մի քանի ժամ գրում, քայլում, վարժութիւններ անում։ ուզում էի սպառել էներգիաս, դուրս հանել տագնապը, որ կուտակուում ու թանձրանում ա։ իսկ հիմա փորձում եմ լուծել դրանք` խառնելով ուրիշների փորձին։ գրականութեան սիրունութիւնն էստեղ ա․ դժուար թէ ունենաս բախտը չգտնելու քոնինի պէս փորձառութիւն։