անապահովների կողմից անապահովների համար
երազանքներիդ մտքերիդ հետեւից գնալու խիզախութիւնն ունենալու կոչերն ապահովների համար են։ երազանքների հետեւից գնալը տանում ա դէպի անկայունութիւն, իսկ անկայունութիւնն ու անապահովութիւնը կեանքում քիչ հանդուրժելի են, հետեւաբար, արդէն իսկ անապահով կեանքով ապրողը քիչ հաւանական ա, որ կը գնայ դէպի նոր անկայունութիւն։
առհասարակ, երեւի էդ մտքերը՝ երազանքներին հետեւելու, խիզախ լինելու, տժալու ու կեանքը վայելելու մասին, ձախողելուց չվախենալու մասին՝ ձախողելուց յետոյ շանս ունեցողների մասին են։
ու էս գիտակցումն իրականում բաւական սփոփիչ ա, որովհետեւ, ինչքան մտածում եմ, ես չէ, որ պիտի հետեւեմ երազանքներիս, ես էդ լիազօրութիւնը չունեմ․ չունեմ ընտանիք, որը կաջակցի ինձ, եթէ երազանքիս զոհեմ ամէն ինչ, ապա կէսից հասկանամ, որ դա էն չէր, ինձ ինչ պէտք էր, չեմ կարող տժալ, քանի որ տժալուս ժամերին կարող էի աւել աշխատել, իմ մինիմալ ժամավճարի հաշուին, որով պիտի յարմար տուն ձեռք բերեմ։
իսկ անապահովները հիմնականում ապահով դաշտերի են ձգտում․ միջին վիճակագրականի մէջ։ ու քանի որ, մեծամասամբ, անապահովները տարբերուող են նաեւ, ապա իրենք սահմանափակում ու վերացնում են իրենց տարբերութիւնները, որչափ որ պէտք ա ներառուած լինելու համար։
սա նաեւ ինչ֊որ չափով բացատրում ա ձգտումս՝ քաոսից թռնելու ու հնարաւորինս կանոնակարգուած հատուած ստեղծելու։ ու յետոյ էդ դաշտին հիւանդագին կպնելու։