փորձը փորձանք
եանն ինձ պատմեց, որ իր քսան քանի տարեկանները նման էին այս ահռելի օվկիանի մէջտեղում լինելուն։ ջրի աննշան մարմին։ նա չէր կարող տեսնել ցամաք որեւէ ուղղութեամբ, ուստի չգիտէր դէպի ուր գնալ։
հեռանկարից, որ կարող է լողալ ամէնուրէք եւ անել ամէն ինչ՝ ճնշուած էր զգում։ նա հաւասարապէս կաթուածահար էր փաստից, որ չգիտէր, թէ դրանցից որը կը ստացուէր։
յոգնած եւ անյոյս՝ քսանհինգ տարեկանում, նա ասաց, որ խարխափում է ջրում, որ ողջ մնայ։
…
ենթադրում եմ, ամէնն ինչ֊որ կարող ես անել՝ յուսալն է, որ կը գայ ինչ֊որ մեկը նաւակով կամ այլ բանով
The Defining Decade: Why Your Twenties Matter — And How to Make the Most of Them Now by clinical psychologist Dr. Meg Jay
ես հաւաքել եմ փորձ, բայց նոյն կէտի վրայ եմ կանգնած։ նոյն խնդիրներով, բայց աւելի փորձուած։ ու փորձն ինձ չի կարող օգնել, քանի որ փորձը դառնում ա բեռ ու փորձը չի տալիս վստահութիւն, երբ փորձի արդիւնքում շարժ չես ունենում։ ու ամէն նման ձախողուած փորձից յետոյ ես դառնում եմ աւելի յուսահատ, ջարդուած ու կոտրուած։ իսկ նման փորձից յետոյ չեմ ցանկանում գլուխս նոյն պատին խփել։
իսկ փորձելու հնարաւորութիւնը միշտ քիչ ա։ առանց այն էլ չափազանցութիւն ու գրական զեղում ա, թէ կայ շատ տեղ փորձելու, իսկ ամէն նոր՝ առաւել եւս ձախողուած փորձից յետոյ՝ էդ հնարաւորութիւններն աւելի քչանում են։
ես վախենում եմ ունենալ չապրած կեանքի փորձ բայց տրամաբանութիւնն արդէն ինձ այնտեղ է տանում
իսկ իմ փորձն ու կեանքը չեն հատուում
գուցէ ճիշտ չի ընդհանուր օրինաչափութիւններով դատելը, բայց ես չեմ կարողանում լուրջ ու բաց տրամադրուել։
նոր մարդիկ իրենց պահում են հների պէս, ապա զարմանում, թէ ինչու չես կարող վստահել
ես նաեւ չեմ կարողանում լինել լիարժէք չար ու կեղծող։ ես միշտ վերջին պահին ինքս ինձ կանգնեցնում եմ։
ես ուղղակի խղճում եմ ու իմ լացը գալիս ա բոլորիդ վրայ։
գիտէի՝ այդ ճանապարհին ոչ ոք ոչ մեկին չի կարող օգնել լեւոն խեչոյեան