յոկտեմբեր

ամէնն ինչի մասին խօսել եմ տեսական ու աբստրակտ, ու արդարացրել, քանի որ մշակութօրէն անընդունելի լինել չեն կարող՝ ուրիշների իրական փորձառութիւնն ա, ու էդ փորձառութիւնը ժամանակի հետ մօտենում֊մօտենում ա ինձ։

կար մի աղջիկ, որին ես տեսել եմ մեկ անգամ, ու փոքրուց ինձ ասել են, որ իմ պատճառով ինքն այլեւս տնից դուրս չի գալիս։ ու որ իմ վարքագիծն իր ամօթի պատճառն ա։ ցաւոտ էր պատկերացնել, որ փոքր տարիքում, երբ գիտակից չես, կարող ես նման պատճառ կամ առիթ դառնալ։

փողոցով քայլում եմ, ինձ զանգ ա գալիս, ու ասում են, որ աղջիկն ինքնասպան ա եղել։ պատկերացնում եմ, թէ ոնց ա պարանը հանել, հիւսել ժամերով, կամ գուցէ ամիսներով, մտքում պահել միտքը ու զարգացրել֊զարգացրել֊զարգացրել։

ինձ պատմում են իր վերջին օրը, դետալներով, շնորհակալ եմ, որ չեն յիշեցնում, թէ ինչպէս են տարիներ շարունակ ինձ ասել, որ նա իմ պատճառով ամաչում ա տնից դուրս գալ։