ընթացքի եւ արդիւնքի մասին
վան գօգի մասին ֆիլմում մի տեսարան կայ, երբ նկարիչ ընկերը գօգին խորհուրդ ա տալիս, որ կտաւի վրայ դանդաղ աշխատի, նախագծի հանդարտօրէն։ իսկ գօգը հաւատում էր, որ նկարը պէտք ա արուի միանգամից, մի շարժումով։ ի պատասխան դրան, ընկերն ասաց, որ արագ աշխատելիս, ու անընդհատ կտաւի վրայ փոփոխութիւններ անելիս, աշխատանքն աւելի շուտ քանդակի ա նմանուում, քան կտաւի(քանի որ մակերեսը հարթ չի լինում)։
սա դեյքստրայի մի հարցազրոյց յիշեցրեց, որտեղ նա բերում ա բէթհովէնի ու մոցարտի օրինակը։ ասում ա, որ մոցարտը ստեղծագործելիս պատկերը միանգամից էր տեսնում, ապա աշխատում էր՝ գեղեցիկ եւ մաքուր, միանգամից։ իսկ բէթհովէնի մօտ հակառակն էր, նա ստեղծագործելիս անընդհատ փոփոխութիւններ ա արել, սոսնձել փոփոխութիւնները թղթի վրայ։
երեւի այս մօտեցումների մէջ ա որոշուում կարեւորութիւնը՝ ընթացքի եւ արդիւնքի։ առնուազն ինձ համար, երբ կարեւորուում ա արդիւնքը, գծուում ա նաեւ հասկացողի մօտաւոր պատկերը։ ու գուցէ հէնց հասկացումի բացակայութիւնն ա լինում հիմնական ուժը, որը ետ ա պահում որեւէ բան անելուց։ ու երեւի ընթացքի մէջ կայ ինքնամոռացման տարրը։ ընթացքի մէջ կարեւորուում ա տուեալ պահի ապրումը, այլ ոչ յետագայ հասկացումը։
ու սա համեմատութեան մասին չի, տարբերութեան մասին ա։