օդը_պակասում_ա

ուզում եմ հով լռուեմ բայց չի ստացուում ահաւոր (ա) կամ գոնէ անհանգիստ բայց մի բան անէի։ իսկ ես արանքում եմ։ մի պահի եմ հասել որ ոչ մի բան չի ազդում վրաս ուզում եմ յիշեմ սեպտեմբերից առաջ ոնց էի ու ինչը ազդեց վրաս բայց եթէ առաջ հաճելի էր պատճառների մէջ տողերով երկար խորանալը հիմա էդ էլ արդէն հաճելի չի

երեւի ինձ մօտ թռիչքային չի եղել ու ես տէնց կուլ տալով ամէն ինչ եկել հասել եմ ստեղ ու հիմա պէտք ա ուղղակի աւելի առաջ գնալ բայց չգիտեմ թէ որտեղից ու խի առաջ ուղեղս ինձ էնքան էր սպասարկում որ եթէ կարիք էր լինելու աւելի ուժեղ բանի ուղղակի մտածում էի ու պատկերացնում իսկ հիմա էնքան եմ խմել որ ամէն կումից յետոյ երիկամս աւելի ուժեղ ա բաբախում քան սիրտս

մի քանի տարի առաջ սիրահարուած էի մի կնոջ ինձնից շատ մեծ տարիքով ու կեանքումս եզակի պահ էր եղել որ հետը կարող էի պրոտոկոլները մի կողմ քցած շփուել ու ինքն ահաւոր հոգատար էր ու քնքուշ էնքան որ մինչեւ հիմա էս գրելիս ձեռքերս դողում են ու ամբողջ մարմնովս տաքութիւն եմ զգում յետոյ երբ մտայ զուգարան տեսայ որ արիւն եմ միզում ահաւոր զգացում էր ու անսովոր ու յետոյ ոնց֊որ ուղեղս կտրուկ անջատած լինէր։ էդ ժամանակ իմացայ որ երիկամի խնդիր ունեմ բայց քանի որ բժիշկները չեն ենթադրում որ կարող ա ալկոհոլից լինի ու ինձ դեռ չեն հարցրել ու ես դեռ չեմ պատասխանել ու իրենք դեռ չեն արգելել ես խմում եմ ոչ մի նիւթ չեմ ուզում արած լինեմ քանի որ ես սովոր էի որ բոլոր տրանսցենդալ փորձառութիւնները ինձ պիտի հասանելի լինեն առանց նիւթերի ու էն գոյները որ կան մտքումս չեմ ուզում վերականդանացնեմ արտաքին միջամտութեամբ

հիմա մտածում եմ որ երեւի ինձ լիքը զսպում եմ վերջերս որ չարտայայտուեմ ու էսքանը որ կուտակուում ա ու խցանում ուղեղս ու ցանկացած նոր բան դրանց ա գումարուում ու ազդեցութիւնը թուլանում ա բայց սրա հետ մեկտեղ նաեւ չեմ կարողանում հանգստանալ քանի որ տագնապային եմ ու ամէն հանգստի մասին մտքերին միանում են էն բոլոր մտքերը որոնք խցանել են ուղեղս ու էդպէս չգիտեմ որից սկսեմ երեւի սա էլ առանձին փորձառութիւն ա որ ուղղակի պիտի զգամ առանց գնահատական տալու

առհասրակ գիտակցութեան հոսքերը սիրում եմ