Tag սեւագիր
շղթայ
չեմ սիրում խմբերի բաժանումներ, կամ համայնքների ներսում բեւեռացումներ, յատկապէս արհեստական, քանի որ ոչ մեկի հետ ինձ կապուած չեմ զգում։ ու կամ, քանի որ հասանելի ա, այլ ոչ որովհետեւ հետաքրքիր ա։ իսկ խմբերի ժամանակ հասկանում եմ, որ արժէքային ոչինչ չունեմ կիսելու, ու սրան յաջորդող զգացումը հիմնականում լինում ա օտարացումը, ինչը չեմ սիրում։ մտածում եմ, որ սա վերաբերում ա ոչ միայն խմբերին։ ես դժուարանում եմ բաժանել լաւն ու վատը կամ երջանիկն ու ողբերգականը եւ այլն։
երբ սարդարապատի հերոսամարտից յետոյ կարդում էի՝ թիւրքաց հրամանատարութիւնը չնուաճեց Կարսը, այլ իր առաջ տեսնելով Հայաստանի զարհուրելի շփոթը և խուճապալից փախչող հայ գեներալներին ու գնդապետներին, խուժեց մեր սահմանները անարգել և անարիւն իր համար (գեներալ Ստեփան Ղորղանեան) չէի հասկանում տրամաբանութիւնը։ բայց երեւի, ճիշտ է բանաձեւը, որ ծանր ժամանակներն ստեղծում են ուժեղ մարդիկ, ուժեղ մարդիկ՝ հեշտ ժամանակներ, հեշտ ժամանակները՝ թոյլ մարդիկ, թոյլ մարդիկ՝ ծանր ժամանակներ
որբութիւն
որբերի թեման սկսեց մտքումս յայտնուել, երբ նայեցի the young pope֊ը։ պապը որբ էր, որն անընդհատ փնտրում էր ծնողներին, ու փորձում յիշել նրանց։ ամբողջացաւ, երբ վերջին էպիզոդում, երբ նա երեւաց մարդկանց, հեռադիտակով նայում էր հաւաքուածների դէմքերը ժպիտները։ ապա հանդիպում է երկու հոգու, որոնք ըստ իր յիշողութիւնների, իր ծնողներն են, եւ երբ հանդիպում է նրանց դէմքերին՝ նրանք շուռ են գալիս, ու հեռանում։ պապին էս պահին վատանում է ֆիիզկապէս, եւ վերջ առաջին մասին։
գնահատում
աւելի հետաքրքիր ա, թէ երբ ա կապը կտրւում, քան թէ՝ ինչու։ երեւի էականը ոչ թէ մօտ հետաքրքրութիւններն են, այլ հոգեվիճակը։ տարբեր հոգեվիճակում գտնուող մարդկանց միջեւ կապ հաստատելու համար պէտք ա բաւական խորը էմփաթիա ունենալ, ու գուցէ էմփաթիան պրոտոկոլն ա, որի միջոցով ապահովուում ա կապ տարբեր հարթութիւններում գտնուող մարդկանց միջեւ։ երեւի պարզապէս հասունութեան նշան ա ընդունելը, որ այն, ինչ քեզ համար կարեւոր ա, ու ինչի համար դու պայքարում ես՝ ուրիշների համար ի ծնէ ունեցած արտօնութիւն ա, որն ընտրելու պատասխանատուութիւնն ու անյարմարութիւնը չեն ունեցել, ու կը պայքարէի՞ն արդեօք։
անապահովների կողմից անապահովների համար
երազանքներիդ մտքերիդ հետեւից գնալու խիզախութիւնն ունենալու կոչերն ապահովների համար են։ երազանքների հետեւից գնալը տանում ա դէպի անկայունութիւն, իսկ անկայունութիւնն ու անապահովութիւնը կեանքում քիչ հանդուրժելի են, հետեւաբար, արդէն իսկ անապահով կեանքով ապրողը քիչ հաւանական ա, որ կը գնայ դէպի նոր անկայունութիւն։ առհասարակ, երեւի էդ մտքերը՝ երազանքներին հետեւելու, խիզախ լինելու, տժալու ու կեանքը վայելելու մասին, ձախողելուց չվախենալու մասին՝ ձախողելուց յետոյ շանս ունեցողների մասին են։ ու էս գիտակցումն իրականում բաւական սփոփիչ ա, որովհետեւ, ինչքան մտածում եմ, ես չէ, որ պիտի հետեւեմ երազանքներիս, ես էդ լիազօրութիւնը չունեմ․ չունեմ ընտանիք, որը կաջակցի ինձ, եթէ երազանքիս զոհեմ ամէն ինչ, ապա կէսից հասկանամ, որ դա էն չէր, ինձ ինչ պէտք էր, չեմ կարող տժալ, քանի որ տժալուս ժամերին կարող էի աւել աշխատել, իմ մինիմալ ժամավճարի հաշուին, որով պիտի յարմար տուն ձեռք բերեմ։